ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Գլխավոր դատախազը պատրաստ է հաշվետու լինել ԱԺ-ին

    Գլխավոր դատախազը պատրաստ է հաշվետու լինել ԱԺ-ին

    24.01.2014| 19:53
    Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ «չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավոր է, թե բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, այդ հաղորդումը կներկայացվի ԱԺ նիստին»:
  • Վահան Դավթյանը՝ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

    Վահան Դավթյանը՝ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

    24.01.2014| 15:23
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
  • «Շանթ և ազատություն» հիմնադրամը արդեն փաստ է

    «Շանթ և ազատություն» հիմնադրամը արդեն փաստ է

    24.01.2014| 14:53
    Օրերս Շվեյցարիայի հայկական համայնքի մի խումբ անդամներ հիմնադրամ են ստեղծել` «անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին, քաղաքական հայացքների և քաղաքացիական ակտիվության համար տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին» աջակցելու նպատակով:
  • Կենսաթոշակային նոր համակարգի ներդրում` զրոյական վստահության պայմաններում

    Կենսաթոշակային նոր համակարգի ներդրում` զրոյական վստահության պայմաններում

    24.01.2014| 14:07
    2014 թ. հունվարի 1-ից 40 տարին բոլորող ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն իրենց կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, ովքեր էլ պետք է կառավարեն աշխատող քաղաքացիների պարտադիր մուծած գումարները: Հայաստանում գրանցված է 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված շուրջ 270 հազար աշխատող: Գոնե մեր շրջապատում անցկացված հարցումները չհայտնաբերեցին գեթ մեկ աշխատողի, ով ընտրել է իր կառավարչին ու ֆոնդերը: Վերջիններս ընտրությունը կթողնեն ավտոմատ համակարգին:
  • Նպաստ ծայրաստիճան անապահով խավին`  էլեկտրաէներգիայի տեսքով

    Նպաստ ծայրաստիճան անապահով խավին` էլեկտրաէներգիայի տեսքով

    24.01.2014| 14:05
    Փորձենք հետադարձ հայացք գցել գազի սակագնի բարձրացման ոդիսականին։ 2013-ի կեսերից ամիսներ շարունակ իշխանությունները աղմուկ-աղաղակ էին դրել, թե Ռուսաստանից ներկրվող գազի գինը բարձրացել է մինչև 70%-ով։ Հնարավոր սուբսիդավորման առնչությամբ ընթացած «ծանր», «դժվարին» և «բարդ» բանակցությունների վերաբերյալ շրջանառվող ասեկոսեների, նաև պաշտոնական անձանց հայտարարությունների (հաճախ իրարամերժ) և հարցազրույցների ոչ համոզիչ տեղատարափից հետո, այնուամենայնիվ, պարզվեց, որ այդ ամենն «արհեստավարժ» իշխանությունների լավ մտածած և կազմակերպած բեմադրություն-շոու էր։
  • «Հակահամաճարակային արշավախումբը» կարճ ժամկետներում և մատչելի գներով է իրականացնում վարակազերծման- ախտահանման աշխատանքները

    «Հակահամաճարակային արշավախումբը» կարճ ժամկետներում և մատչելի գներով է իրականացնում վարակազերծման- ախտահանման աշխատանքները

    24.01.2014| 14:04
    ՀՀ-ում գործող «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊ ընկերությունն ախտահանման աշխատանքներ է իրականացնում սահմանային, մաքսային պահեստներում, սննդի արտադրման, վերամշակման ձեռնարկություններում, առողջապահական, մշակութային, սպասարկման կենտրոններում, կրթօջախներում:
  • «Աստված մեզ ժպտաց»

    «Աստված մեզ ժպտաց»

    24.01.2014| 14:02
    Հայտնի պատճառներով այդպես էլ զինվորական երդում չտված զինակոչիկ ՄՀԵՐ ԽԼՂԱԹՅԱՆԻ մոր հետ նոր հանդիպումը հանդիպում էր ցավագին վիճակից դուրս չեկած հարազատի հետ, ով միայն մեկ մտահոգություն ունի՝ որդու վիճակը: Տարեվերջին միանգամայն առողջ բանակ զորակոչված Մհեր Խլղաթյանը ծառայելու էր Քարվաճառի Չոփռլուի զորամասում: Այսօր նա զինվորական հոսպիտալում է:
  • Հայաստանի բանակը մեր ամրոցն է

    Հայաստանի բանակը մեր ամրոցն է

    24.01.2014| 13:53
    ՀՀ Սահմանադրության հոդված 46. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:
  • «ՌԴ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման լուրերը հորինված են»

    «ՌԴ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման լուրերը հորինված են»

    24.01.2014| 13:31
    ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկրում սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտման որևէ բողոք առայժմ չի լսել, իսկ նրանց մասին օրենքը գործնականում դեռ չի կիրառվում:
  • Ծխող կանայք հաճախ  ծնում են ոչ ավանդական կողմնորոշվածությամբ երեխաներ

    Ծխող կանայք հաճախ ծնում են ոչ ավանդական կողմնորոշվածությամբ երեխաներ

    24.01.2014| 13:27
    Կանայք, ովքեր հակված են մեծ չափաբաժնով ծխելուն, հակված են սեռական ոչ ավանդական կողմնորոշվածությամբ երեխաներ ծնելուն: Ամստերդամի նեյրոկենսաբանական համալսարանի պրոֆեսոր Դիկ Սվաաբը անցկացրել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ հղի կնոջ կենսակերպը մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն ապագա երեխայի հոգեկան զարգացման, այլև նրա սեռական կողմնորոշման վրա: